կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևի ձեր հարցերի հետևից են գալիս. Անդրանիկ Քոչարյանին զայրացրեց լրագրողի հարցը

Երևի ձեր հարցերի հետևից են գալիս. Անդրանիկ Քոչարյանին զայրացրեց լրագրողի հարցը

«Հիմա ովքեր են զոհված զինծառայողի հարազատներին բերել ԱԺ դարպասների մոտ, դա ես չեմ հասկանում, երևի ձեր հարցերի հետևից են գալիս»,-այսօր «5-րդ ալիքի» լրագրողի հարցին ի պատասխան՝ զայրացած ասաց  ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, երբ նրան հարցեցին զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատների բողոքի ակցիայի մասին:

Լրագրողը հետաքրքրվեց, թե ի՞նչ արդյունք է տվել օրեր առաջ զինծառայողի հարազատների և Քոչարյանի հանդիպումը՝ մեջբերելով զինծառայողի մոր հայտարարությունն այն մասին, որ Անդրանիկ Քոչարյանն իրենց հանդիպել, խոստացել է լուծել հարցը, բայց հիմա զանգերին չի պատասխանում. «Ես կզարմանայի, որ Ձեր հեռուստաընկերությունն այլ հարց տար: Ասեմ, որ երեկ եմ խոսել պապիկի հետ, մանրամասն ներկայացրել եմ, թե ինչ իրավիճակ է, թե քննությունն ինչ ծավալի փորձագիտական աշխատանք է կատարում»։

Պատգամավորի խոսքով՝ զոհված զինծառայողի ծնողները կարծում են, թե կոմայի մեջ գտնվող զինվորը դուրս է եկել կոմայից, ինչն իրենցից գաղտնի են պահում, մինչդեռ, ըստ նրա,  դա չի համապատասխանում իրականությանը:

«Հիմա ովքեր են հարազատներին բերել ԱԺ դարպասների մոտ, դա ես չեմ հասկանում: Երևի ձեր հարցերի հետևից են գալիս: Իմացեք, որ կոնտակտը թե՛ փաստաբանի միջոցով, թե՛ իմ աշխատակազմի հետ մշտական է, ամենօրյա ռեժիմով: Այն խոստումները, որոնք ես տվել եմ իրենց հարազատներին՝ քննությունն օբյեկտիվ իրականացնելու և իրենց կողքը լինելու, այսօր էլ շարունակվում են», - հավելեց նա։

  • Կիսվել: