6,1 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ՝ Աֆղանստանում
Աֆղանստանի հյուսիս-արևելքում 6,1 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ
ԱՄՆ Երկրաբանական ծառայության՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջուրմ շրջանից 43 կիլոմետր հարավ։
Այս տեղեկատվության համաձայն՝ 6,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 208,3 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժի ալիքներն այնքան հզոր էին, որ հասել են Կենտրոնական Ասիայի երկրներ։ Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի բնակիչները զգացել են ուժեղ ցնցումներ։
Իր հերթին pressorg24.com-ը հայտնել է, որ 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պակիստանում, որտեղ այսօրվա ընթացքում՝ ավելի վաղ, նաև 5.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։



