շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Մի մարդ հատուկ վերաբերմունք ուներ հայրենիքի նկատմամբ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

Մի մարդ հատուկ վերաբերմունք ուներ հայրենիքի նկատմամբ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

Ես նախագահ եղած ժամանակ ընդհանրապես չէի ճանաչում Սամվել Կարապետյանին, երբեք չեմ հանդիպել։ Նրան առաջին անգամ հանդիպել եմ նախագահի պաշտոնը թողնելուց 2-3 տարի անց: Այս մասին այսօր մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում, պատասխանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ հանդիպելու մասին հարցին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ անձնական ընկերություն երբեք չի արել, բայց միշտ լավն է լսել իր մասին։

Քոչարյանի խոսքով՝ ինքը Կկարապետյանի հետ ընդամենը մի քանի անգամ է հանդիպել։

«Բայց այս ամբողջ ընթացքում (ընտրությունների) այնպես է ներկայացվել, որ նույն մարդիկ ենք։ Կոմունիկացիայի հնարավորությունը այսօր կա, հանդիպման կարիքը լինի, ուրեմը կհանդիպենք, այստեղ որևէ արգելք ես չեմ տեսնում»,-ասաց երկրորդ նախագահը։

Նա հավելեց, որ նախընտրական շրջանում անընդհատ փորձեր էր արվում ընդդիմությանը միասնական ներկայացնել, դրա համար Կարապետյանի հետ կոմունիկացիա չի եղել։

«Սամվել Կարապետյանը, Քըրք Քըրքորյանից հետո երկրորդ ամենամեծ բարերարն է»,- ասաց երկրորդ նախագահը և հիշեցրեց, որ եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և նախագահի պաշտոնը թողնելուց հետո չի մասնակցել հիմնադրամի նիստերին, բայց նյութերն ուղարկում էին իրեն և նա տեսնում էր, որ շատ դեպքերում Սամվել Կարապետյանն ավելի շատ գումար էր նվիրաբերում, քան բոլորը միասին վերցրած։

«Ես տեսնում էի, որ մի մարդ հատուկ վերաբերմունք ուներ հայրենիքի նկատմամբ, բայց անձնական ընկերություն, մոտիկություն երբեք չենք ունեցել։

Հարգանք կա (Կարապետյանի նկատմամբ), որովհետև, իսկապես, մարդիկ ոչ թե ժառանգել են մեծ հարստություն, այլ այն ստեղծել են իրենց շնորհքով, և նման մարդկանց նկատմամբ ձևավորել ատելություն ժողովրդի մոտ, հանցանք է։ Հակառակը՝ պետք է հարգանք սերմանես, այն աճեցնես։
Մեր մոտ ճիշտ հակառակն է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ նման կերպ ոչնչացվում է բարեգործության ինստիտուտը։

  • Կիսվել: