կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Ստուբը ստորագրել է Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնող օրինագիծ

Ստուբը ստորագրել է Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնող օրինագիծ

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը ստորագրել է «Ատոմային էներգիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով վերացվում է միջուկային զենքի ներմուծման և տեղակայման արգելքը: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից:

Նշենք, որ հունիսի 17-ին Ֆինլանդիայի խորհրդարանն արդեն հաստատել էր այդ փոփոխությունները: Որոշումը պայմանավորված է 2023 թվականին ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո դաշինքի չափանիշներին համապատասխանելու անհրաժեշտությամբ:

Ստուբը հայտարարել է, որ Ֆինլանդիան չի մտադրվում խաղաղ ժամանակ իր տարածքում միջուկային զենք տեղակայել, խոսքը միջուկային զսպման մասին է:

 

  • Կիսվել: