Հյուսիս-հարավի Քաջարանի թունելի շինարարության պայմանագրի կնքմամբ ազդարարվել է թունելի կառուցման մեկնարկը (տեսանյութ)
Կնքվել է Հյուսիս-հարավի Քաջարանի թունելի՝ 7.2կմ երկարությամբ, շինարարության պայմանագիրը, որն ազդարարում է թունելի կառուցման մեկնարկը։ Այս մասին գրված է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
«Այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ու «Թունել Սադ Արիանա» և «Աբատ Ռահան Պարս Ինթերնեյշնլ Գրուպ» համատեղ ձեռնարկության միջև կնքվել է Հյուսիս-հարավի Քաջարանի թունելի՝ 7.2կմ երկարությամբ, շինարարության պայմանագիրը, որն ազդարարում է թունելի կառուցման մեկնարկը»,- գրված է հաղորդագրության մեջ։



