կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Հալանդը մահացու հարձակվող է, բայց ես նախապատվությունը տալիս եմ նրան. Սուարես

Հալանդը մահացու հարձակվող է, բայց ես նախապատվությունը տալիս եմ նրան. Սուարես

Ուրուգվայցի լեգենդար հարձակվող Լուիս Սուարեսը նշել է, թե ներկայումս ովքեր են աշխարհի լավագույն երեք հարձակվողները, գրում է armsport.am-ը:

​«Էրլինգ Հալանդը տուգանային հրապարակում մահացու հարձակվող է, իսկ թիմը պետք է խաղա նրա համար։ Սակայն ես նախապատվությունը տալիս եմ Հարի Քեյնին։ Նա շատ ավելի լավ է համագործակցում խաղընկերների հետ։ Նա շարժումներ է կատարում՝ մտածելով թիմակիցների հակագրոհների մասին, նա այլ կերպ է ընկալում խաղը։ Ինձ դուր են գալիս նման դետալները։

​Կա նաև Դարվին Նունյեսը։ Առաջին բանը, որ նա պետք է անի, իր մտածելակերպը փոխելն ու ամրապնդելն է, քանի որ, ըստ իս, նա ֆանտաստիկ որակներ ունի։ Նա գիտակցում է իր կայացրած որոշումը՝ հեռանալով «Լիվերպուլից», բայց ես նրա մեջ տեսնում եմ խաղացողի, որը կարող է լիովին վերականգնվել։ Եթե նա հասնի իր լավագույն մակարդակին, կդառնա այնպիսի հարձակվող, որին ես կպաշտեմ։ Նա արագաշարժ է, ուժեղ և հզոր… Կան խաղային ասպեկտներ, որոնք նա դեռ կարող է շտկել, քանի որ երիտասարդ է և աճելու տեղ դեռ ունի»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ ընթացիկ աշխարհի առաջնությունում Հալանդն արդեն դարձել է 4 գոլի հեղինակ, իսկ Քեյնի ակտիվում կա 2 գոլ։

  • Կիսվել: