ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սուարեսը Լա լիգայում գրավել է այն բոլոր ակումբների դարպասը, որոնց դեմ խաղացել է

Սուարեսը Լա լիգայում գրավել է այն բոլոր ակումբների դարպասը, որոնց դեմ խաղացել է

Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Ատլետիկոն» 2-0 հաշվով պարտության մատնեց «Բարսելոնային»: Սիմեոնեի թիմի կազմում 2-րդ գոլը խփեց Լուիս Սուարեսը:

Սուարեսը Լա լիգայի շրջանակում գրավել է այն բոլոր ակումբների դարպասը, որոնց դեմ խաղացել է: «Բարսելոնան» վերջին ակումբն էր, որի դարպասը ուրուգվայցին չէր գրավել: Նման թիմերի քանակը 31-ն է, գրում է Armsport.am-ը։

Հաղթանակից հետո «Ատլետիկոն» բարձրացավ 2-րդ հորիզոնական, իսկ «Բարսան» 9-րդն է:

  • Կիսվել: