Հալանդը հրապարակել է կշռման արդյունքը Գվարդիոլայի սպառնալիքներից հետո
Մի քանի օր առաջ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ եթե «քաղաքայինների» որևէ ֆուտբոլիստ Սուրբ Ծնունդից հետո ակումբ վերադառնա նույնիսկ մի քանի կիլոգրամ ավելորդ քաշով, ապա նա չի մեկնի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղին, գրում է armsport.am-ը:
«Սիթիի» նորվեգացի հարձակվող Էռլինգ Հալանդը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել կշռման արդյունքով։ Հալանդի ցուցանիշը 94,4 կիլոգրամ է։
«Ամեն ինչ հիանալի է», — այսպես է նորվեգացին մակագրել լուսանկարը։
«Նոթինգհեմ Ֆորեսթ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 27-ին՝ Երևանի ժամանակով 16:30-ին։


