շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Ինչ են քննարկել Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Ինչ են քննարկել Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հայտնել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է APA-ն:

Նշվում է, որ  կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցերը, երկու երկրների միջև առկա ռազմավարական համագործակցության օրակարգը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության և համակարգման հարցերը։

Ընդգծելով, որ եղբայրական երկրների միջև երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխադարձ աջակցությունը՝ նախարարները նշել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում սերտ համագործակցության շարունակականության կարևորությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում նաև կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում անվտանգության ներկայիս իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի վերաբերյալ։

  • Կիսվել: