կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Երևանը պետք է լինի կանաչ, հարմարավետ․ քաղաքապետարանն ու ՄԱԿ-ը նոր ծրագրեր են քննարկել

Երևանը պետք է լինի կանաչ, հարմարավետ․ քաղաքապետարանն ու ՄԱԿ-ը նոր ծրագրեր են քննարկել

Երևանի քաղաքապետարանը և ՄԱԿ-ի զարգացման գործակալությունը ամփոփել են վերջին տարիների համագործակցությունն ու քննարկել քաղաքային նոր ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետարանում կայացած հանդիպմանը ներկայացվել են գործակալության հետ հաջողությամբ կյանքի կոչված, մասնավորապես, բնապահպանական նշանակության, այդ թվում՝ փողոցների լուսավորության, շենքերի էներգաարդյունավետության բարձրացման և էներգախնայողության ծրագրերը: Ք

Քաղաքի զարգացման հեռանկարային ուղղությունների մասին զրուցելիս կողմերն ընդգծել են, որ Երևանը պետք է լինի նորարարական, կանաչ, հարմարավետ բոլորի համար:

  • Կիսվել: