ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանում ճակատ-ճակատի բախվել են BMW X5-ն ու Audi-ն. Audi-ն էլ բախվել է պատին. 7 վիրավորներից 3-ը երեխաներ են

Երևանում ճակատ-ճակատի բախվել են BMW X5-ն ու Audi-ն. Audi-ն էլ բախվել է պատին. 7 վիրավորներից 3-ը երեխաներ են

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 20:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Սևանի փողոցի խաչմերուկում բախվել են BMW X5 մակնիշի 51 OA 100 համարանիշի և Audi ՏB մակնիշի 91 CH 100 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 7 վիրավոր, որոնցից 3-ը երեխաներ են: Վիրավորներից 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 5 հոգի էլ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող ավտոպահեստամասերի կետի աշխատակիցները և բարձրահարկ շենքում բնակվող բնակիչներն ու այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները:

Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Բախման հետևանքով Audi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Արտ Մոթորս» ՍՊԸ-ի աստիճաններին ու պատին:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ավագ տեսուչ Էդգար Կարապետյանն ու տեսուչ Արսեն Աղաջանյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Նշված հատվածում էլ երթևեկությունը դարձել է միակողմանի և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները: 

  • Կիսվել: