ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում սպասվում անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևանում սպասվում անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը: 

Օգոստոսի 6-11-ին Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
 
Երևանի առանձին հատվածներում այսօր, օգոստոսի 7-ի, 8-ի երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Oգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
 
Հանրապետության տարածքում այսօր կեսօրից հետո, օգոստոսի 7-ի և 8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ:
Օգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
 
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: