հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երևանում շենքի տանիքում դրված թիթեղներն ուժեղ քամուց ընկել են փողոց. փրկրարաներն են դեպքի վայր հասել

Երևանում շենքի տանիքում դրված թիթեղներն ուժեղ քամուց ընկել են փողոց. փրկրարաներն են դեպքի վայր հասել

Հուլիսի 30-ին՝ ժամը 21։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի թիվ 9 շենքի տանիքից քամուց թիթեղները պոկվում և ընկնում են․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շենքի տանիքում դրված են թիթեղներ, որոնց մի մասը ուժեղ քամուց ընկել է փողոց։

Փրկարարները թափված թիթեղները (10 հատ) հեռացրել են ճանապարհից։

  • Կիսվել: