հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանում ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար  նոր գրասենյակ է բացվել. ներկա է եղել Քրիստինե Գրիգորյանը

Երևանում ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար նոր գրասենյակ է բացվել. ներկա է եղել Քրիստինե Գրիգորյանը

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն Երևանում նոր գրասենյակ է բացել ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար։
 
Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Շվեդիայի դեսպանատունը։ Ըստ հաղորդագրության` գրասենյակն ապահով տարածք լինելու նշված համայնքի ներկայացուցիչների համար։
 
«Այժմ ԼԳԲՏՔ համայնքը, նրանց ընտանիքի անդամները և համայնքի աջակիցները հնարավորություն ունեն ստանալու իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն»,– նշում է դեսպանությունը։
 
Գրասենյակի բացման արարողությանը ներկա է եղել նաև Հայաստանում ՇՎեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը` ի նշան նախաձեռնության աջակցության։
 
 
 
 
 

 

 
 
 
 
 

  • Կիսվել: