երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Երեւանում կրծքագեղձի վիրաբուժության հիմնախնդիրներին նվիրված միջազգային կոնգրես կանցկացվի

Երեւանում կրծքագեղձի վիրաբուժության հիմնախնդիրներին նվիրված միջազգային կոնգրես կանցկացվի

Երեւանում կանցկացվի կրծքագեղձի վիրաբուժության հիմնախնդիրներին նվիրված Yerevan Breast Meeting 2022 միջազգային կոնգրեսը։

Կոնգրեսի շրջանակներում նախատեսվում է քննարկել կրծքագեղձի ուռուցքային վիրաբուժության արդիական հարցեր, ինչպես նաեւ.

- կրծքագեղձի արմատական ​​վիրահատության ամենահաճախ հանդիպող բարդությունները եւ դրանց կանխարգելման մեթոդները,

- կրծքագեղձի վերականգնումն ավտոլոգային կամ ալոգեն նյութերով, դրանց առավելություններն ու թերությունները,

- նոր մշակումները կաթնագեղձերի էսթետիկ վիրաբուժության ոլորտում։

Կոնգրեսը կազմակերպվել է Պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAPRAS) կողմից: Այն կանցկացվի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում 2022 թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը։

  • Կիսվել: