ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել, ընկել է պարեկային ծառայության մեքենայի վրա

Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել, ընկել է պարեկային ծառայության մեքենայի վրա

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում պոկվել, ընկել է՝ փակելով Մոսկովյան փողոցը, գրում է shamshyan.com-ը։

 

նկար

Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան, սակայն մեծ վնաս է պատճառվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական «Skoda» մակնիշի ավտոմեքենային, ինչպես նաև կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային: Ճանապարհի երթևեկությունը նշված հատվածում միակողմանի է դարձել, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական  ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

 

արտակ

  • Կիսվել: