ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանում «ԳԱԶ 53»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, որն ընկել է գազատար խողովակի վրա և վնասել այն

Երևանում «ԳԱԶ 53»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, որն ընկել է գազատար խողովակի վրա և վնասել այն

Այսօր` օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում 30-ամյա Սասուն Միրզոյանը իր վարած ԳԱԶ 53 մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 50/3 տան հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, ինչից այն կոտրվել է և ընկել է գազատար խողովակի վրա, հայտնում է shamshyan.com-ը։ 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 4 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։

Ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, որոնք սահմանազատել են տարածքը, որպեսզի «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները գործողություններ կատարեն։ Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

  • Կիսվել: