երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Երևանում բնակելի տնակ է այրվել

Երևանում բնակելի տնակ է այրվել

Օգոստոսի 23-ին՝ ժամը 11։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:06-ին, մարվել՝ 12:11-ին: Քարե տնակում (35 քմ) այրվել են կենցաղային իրեր: 

  • Կիսվել: