կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում «BMW X5»-ը վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջը․ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վիրավորին

Երևանում «BMW X5»-ը վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջը․ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վիրավորին

Փետրվարի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վլադմիրի Զ․-ն իրա վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Տիչինայի 4-րդ նրբանցքի, Տիչինա-Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 59-ամյա Ռիմա Մ․-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության թիվ 75 խմբի բժիշկների վիրավորներին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, ապա դեպքի մասին տեղեկություն է փոխանցել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էն քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

  • Կիսվել: