չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Երևանում բախվել են Nissan Murano-ն, Mercedes-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր

Երևանում բախվել են Nissan Murano-ն, Mercedes-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմանում Աճառյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 24-ամյա Հրաչյա Ե.-ի վարած Opel Astra մակնիշի, Երևանի բնակիչ, 35-ամյա Հարություն Պ.-ի վարած Nissan Murano մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Վիտալի Ա.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի հրամանատար Վարդան Խոցանյանը և պարեկներ Վարազդատ Գևորգյանն ու Սամվել Մարուքյանը:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Գևորգ Դանիլեյանի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: 

  • Կիսվել: