երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և Opel-ը․ կա վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և Opel-ը․ կա վիրավոր

Այսօր, հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Haise մակնիշի շտապօգնության և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող յուղման կետի աշխատակիցները, մինչև շտապօգնության ժամանումը՝ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Այնուհետև ժամանած շտապօգնության ավտոմեքենան վիրավորին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան էլ դուրս է եկել հանդիպակաց և բախվել բնակչի տան շինության պատին, կոտրելով նաև փայտյա սյունն ու գազի հաշվիչի սյունը։ 

Աղբյուրը հայտնում է, որ վթարի վայրում կրքերը շիկացան, երբ մի խումբ քաղաքացիներ շտապօգնության ավտոմեքենայի վարորդի հետ սկսեցին վիճաբանել, բանը հասավ իրար քաշքշելու։ Բայց պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում բանը «տուրուդմփոցի» չհասավ։ 

  • Կիսվել: