ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանում բախվել են 6 մեքենաներ․ «Mercedes G»-ն վարել է ԱԺ պատգամավորներից մեկի մերձավորը

Երևանում բախվել են 6 մեքենաներ․ «Mercedes G»-ն վարել է ԱԺ պատգամավորներից մեկի մերձավորը

Երեկ՝ փետրվարի 29, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հարևանությամբ բախվել են «Mercedes G», «Mercedes C», «Mercedes E», «Toyota Camry», «Hyundai Elantra» և «Renault Logan» մանկիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։Բախման հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է դժվարանցանելի։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ներից մեկի վարորդը, իսկ «Mercedes G»-ն վարել է Ազգային ժողովի պատգամավորներից մեկի մերձավորը։ 

  • Կիսվել: