չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի ողբերգության կապակցությամբ

Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի ողբերգության կապակցությամբ

Երևանում ԱՄԷ դեսպանությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով 16 մարդու մահվան կապակցությամբ:

 

Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հայցում են Ամենակարող Աստծուն զոհերի ընտանիքներին համբերություն և մխիթարություն պարգևել, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգություն, կայունություն և խաղաղություն։

  • Կիսվել: