Երեւանում 66 հազար լուսատու ունենք, որոնց 25 տոկոսը աշխատում են մինչեւ առավոտ. քաղաքապետ
Երեւանում մենք լուսավորության երկու ռեժիմ ունենք՝ ամառային եւ ձմեռային. Ամառային ռեժիմի ժամանակ լույսերը վառվում են մինչեւ գիշերը ժամը 1-ը, իսկ ձմեռայինի դեպքում՝ մինչեւ ժամը 12-ը: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում նշեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Բացի այդ, մենք ունենք փողոցներ, որտեղ լուսավորությունը չի անջատվում մինչեւ առավոտ: Ընդհանուր առմամբ, 66 հազար լուսատու ունենք, որոնց 25 տոկոսը աշխատում են մինչեւ առավոտ: Խնայողությունը թույլ կտա, որ մենք լուսավորման ժամանակը ավելի երկարաձգենք»,-ասաց նա: