կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում 30-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում դուրս է եկել երթևեկելի գոտուց

Երևանում 30-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում դուրս է եկել երթևեկելի գոտուց

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Երևանի բնակիչ  30-ամյա Հարություն Աբգարյանը իր վարած Ford Mustang մակնիշի ավտոմեքենայով Սայաթ Նովա Պողոտայում Կենտրոնի թաղապետարանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և հայտնվել կանաչ գազոնում ու բախվել եղևնուն։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ռազմիկ Զարգարյանն ու Ալեքսանդր Եղիազարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։ Նա եղել է ոչ սթափ (խմած)։

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

  • Կիսվել: