կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
 «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին

«Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին

Այսօր՝ հունիսի 15-ի գիշերը, կայացել է ՖԻՖԱ-ի ակումբային Աշխարհի առաջնության բացման հանդիպումը, որում մրցել են եգիպտական ​​«Ալ Ահլի»-ն և ամերիկյան «Ինտեր Մայամի»-ն։

Թիմերը հանդիպել են «Հարդ Ռոք» մարզադաշտում (Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ): Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։

Նշենք, որ «Ինտեր Մայամի»-ի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Սերխիո Բուսկետսը խաղադաշտում անցկացրել են բոլոր 90 րոպեները։

Այսպիսով, «Ինտեր Մայամի»-ն և «Ալ-Ահլի»-ն ակումբային Աշխարհի առաջնության ընթացիկ մրցաշարում վաստակել են մեկական միավոր։

  • Կիսվել: