հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
 Երեւանից Սոչի «Ուրալյան ավիաուղիների» ավիաընկերության չվերթը իրականացվի վաղը

Երեւանից Սոչի «Ուրալյան ավիաուղիների» ավիաընկերության չվերթը իրականացվի վաղը

Երեւանից Սոչի «Ուրալյան ավիաուղիների» ավիաընկերության № SVR8672 չվերթը ծրագրվում է մայիսի 3-ին տեղական ժամանակով ժամը 14:30-ին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ ավիատոմսն արժե 200 եվրո: «Եթե դուք այլ ռուսական ավիաընկերության տոմս ունեք, ապապետք է նշեք ամրագրման կոդն ու տոմսի համարը: Խորհուրդ ենք տալիս նաեւ տոմսին ներառել PDF ֆորմատում կամ էլ գոնե որակյալ նկար անել»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Ապրիլի 27-ին «Աերոֆլոտը» Երեւանից Պետերբուրգ է տեղափոխել ՌԴ 119 քաղաքացու:

Հայաստանում վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվել է 2 273 մարդ, մոտ 1,5 հազար մարդ գտնվում է կարանտինի մեջ: Արտակարգ դրություն է մտցվել մարտի 16-ից:

 

  • Կիսվել: