ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանի քաղաքապետը շնորհակալագրեր է հանձնել ավագանու անդամի դեմ մահափորձից հետո նրան օգնած 2 բժիշկներին

Երևանի քաղաքապետը շնորհակալագրեր է հանձնել ավագանու անդամի դեմ մահափորձից հետո նրան օգնած 2 բժիշկներին

Երևանի քաղաքապետը շնորհակալագրեր է հանձնել օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար:  «Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի դեմ մահափորձից հետո օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար՝ «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վիրաբուժական բաժանմունքի պետ, ավագ վիրաբույժ Սերժ Խաչատուրյանը և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրծքային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և կրծքային վիրաբույժ Մկրտիչ Մկրտչյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: