հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը. մետրոպոլիտենը դեռ փակ է

Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը. մետրոպոլիտենը դեռ փակ է

Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների ժամանակավորապես դադարեցնելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փակ են Երևանի մետրոպոլիտենի կայարանների բոլոր մուտքերը: Մեզ հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ  Տաթև Խաչատրյանը հայտնել է, որ ուղևորները տարհանվել են մետրոյի տարածքում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգի պատճառով:

«Բոլոր կայարանների մուտքերն են փակ: Այլ մանրամասներ այս պահին հաղորդել չեմ կարող»,-նշել է նա՝ հավելելով, որ այս պահին մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է:

  • Կիսվել: