Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ, որում ասվում է.
«Հարգելի՛ մանկավարժներ, սիրելի՛ աշակերտներ,
Ի սրտե շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Հանրակրթության բնագավառի ընթացիկ փոփոխությունները միտված են ներառականության, մատչելության ապահովմանը, կրթադաստիարակչական աշխատանքների արդյունավետության խթանմանը:
Վստահ եմ, որ ամենօրյա և նվիրյալ աշխատանքի արդյունքում մեր համատեղ ծրագրերն անպայման հաջողելու են: Բոլորիս ջանքերն ուղղված են ոլորտի համալիր բարեփոխումների շնորհիվ կրթության նոր որակ ձևավորելուն:
Լավ կրթությունը ձեր ապագայի հուսալի երաշխավորն է լինելու, և մեր պետությունը հենց այդ ուղղությամբ է շարժվում:
Բարի երթ…»:


