ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ-ն շրջայց է կատարել մետրոպոլիտենի կայարաններում

Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ-ն շրջայց է կատարել մետրոպոլիտենի կայարաններում

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն այսօր շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենի կայարաններում։

Շրջայցի ընթացքում պրն․ Սեդրակյանը ծանոթացել է առկա խնդիրներին , զրուցել կայարանային համալիրների աշխատակիցների հետ:

Նա ընդգծել է, որ նմանատիպ շրջայցերը կրելու են պարբերական բնույթ, որոնց ընթացքում ի հայտ եկած խնդիրները հավաքագրվելու, դասակարգվելու են և ըստ առաջնահերթության դրանց տրվելու են շուտափույթ լուծումներ։

  • Կիսվել: