ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակը վերանորոգվում է

Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակը վերանորոգվում է

Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակը վերանորոգվում է: Մասնավորապես նախատեսվում է անցկացնել ոռոգման նոր համակարգ, թարմացնել գազոնը, արդիականացնել լուսավորության ցանցը, տնկել նոր ծառեր, թփեր և ծաղիկներ, փոխել սալիկներն ու նստարանները։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ ՀԱկոբ Կարապետյանը։

‹‹Ի դեպ, այս գաղափարի հեղինակը Երևանի քաղաքապետարանի ‹‹Ակտիվ քաղաքացի›› հարթակում հաղթած ծրագրերից է››,- նշել է նա և հրապարակել լուսանկարներ։

Image may contain: tree, plant, outdoor and nature

Image may contain: tree, plant, shoes, outdoor and nature

 

Image may contain: 1 person, standing, tree, shoes, plant, outdoor and nature

  • Կիսվել: