չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԿԳՄՍ նախարարը մարզպետերին է ներկայացրել վերնորոգման ենթակա դպրոցների ընտրության չափորոշիչները

ԿԳՄՍ նախարարը մարզպետերին է ներկայացրել վերնորոգման ենթակա դպրոցների ընտրության չափորոշիչները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։

Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Օրակարգային առաջին հարցով քննարկվել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման վերաբերյալ հարցեր։

ԿԳՄՍ նախարարը մարզպետերին է ներկայացրել կառուցման, վերնորոգման ենթակա դպրոցների ընտրության չափորոշիչները, առաջնահորթությունները, ինչպես նաև մարզերում կրթահամալիրների քարտեզագրման և գույքագրման գործընթացի վերաբերյալ մանրամասներ։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդգծել է, որ 2023 թվականի ընթացքում անհրաժեշտ է ամբողջությամբ ավարտին հասցնել դպրոցների և մանկապարտեզների նախագծանախահաշվային փաստաթղթերի ամփոփման աշխատանքները, որպեսզի 2024-2026 թվականները լինեն բուն շինարարության տարիներ:

Քննարկվել են ընթացիկ աշխատանքային այլ հարցեր։

 

  • Կիսվել: