երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Երևանի կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի նորմը

Երևանի կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի նորմը

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Երևանում մթնոլորտային օդի որակի մասին ուսումնասիրության արդյունքները՝ վերաբերող փետրվարի 22-28-ն ընկած ժամանակահատվածին։

Ըստ այդմ՝

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում և Արաբկիրում՝ փետրվարի 25-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ փետրվարի 26-28-ը։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Կիսվել: