հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանի հիմնը կհնչի բոլոր վարչական շրջաններում

Երևանի հիմնը կհնչի բոլոր վարչական շրջաններում

Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն այսուհետ կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում. ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Երևանի հիմնի ղողանջների ներքո տեղական ժամանակն ազդարարող համակարգը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ տեղադրվել է բոլոր թաղապետարաններում:

Քաղաքապետարանի՝ ինքնատիպ ճարտապետությամբ շենքի աշտարակն ունի 50 մետր բարձրություն, ժամացույցը 45 մետրի վրա է:

Օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին այսուհետ քաղաքացիները կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից: Նախկին համակարգն այլևս չէր գործում և վերականգնման ենթակա չէր:

Աշխատանքի ու հանդիպման շտապող քաղաքացիների համար սա երևանյան կոլորիտը վերադարձնելու ևս մեկ նախաձեռնություն էր»,- գրել է նա։

  • Կիսվել: