ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի. քննչական բաժնում սպանություն հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի. քննչական բաժնում սպանություն հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 67 հասցեում գործող այգու տարածքում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրաամանատարի տեղակալ Կարեն Մովսիսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քնննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմաբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տղամարդու ինքնությունը: 

 

  • Կիսվել: