շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի քաղաքապետի տեղակալի հաստիքով

Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի քաղաքապետի տեղակալի հաստիքով

ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով փոխարինելու օրինագծին: Կառավարության հեղինակած նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Տերտերյանը նշեց, որ փոփոխությունից հետո Երևանի քաղաքապետը կունենա տեղակալ, որը կհամակարգի ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները:

«Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել նշված ոլորտներում Երևանի քաղաքապետին տրված իրավասությունները»,- ասաց Տերտերյանը:

  • Կիսվել: