կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի և Վիլնյուսի միջև դեկտեմբերին կսկսվի ավիափոխադրում

Երևանի և Վիլնյուսի միջև դեկտեմբերին կսկսվի ավիափոխադրում

Հայաստանի և Լիտվայի մայրաքաղաքների միջև ուղիղ մարդատար օդային հաղորդակցությունը կսկսվի ձմռան առաջին ամսից։

Լիտվայի տրանսպորտի նախարարությունը հայտնում է, որ  տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի խոսքով՝ երկու երկրների մայրաքաղաքների միջև օդային հաղորդակցությունը կնպաստի Լիտվայի և Հայաստանի միջև առավել ակտիվ համագործակցությանը, հումանիտար կապերի ամրապնդմանը, շփումներին ձեռներեցության եւ զբոսաշրջության ոլորտներում ։

Շաբաթը երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին, երկու երկրների մայրաքաղաքների միջև թռիչքներ կիրականացնի հունգարական Wizz Air (Wizz Air) բյուջետային ընկերությունը։

Օդային հաղորդակցությունը կսկսվի դեկտեմբերի կեսերից։

  • Կիսվել: