Պեսկովը հայտնել է՝ ո՛ր դեպքում Լիտվան կդառնա ռուսական միջուկային զենքի թիրախ
Եթե Լիտվայի տարածքում միջուկային զենք տեղակայվի, այդ երկիրը կդառնա ռուսական միջուկային զենքի թիրախ։ Այս մասին այսօր Ռուսաստանի «Առաջին ալիքի» հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա միջուկային զենքի հնարավոր տեղակայման վերաբերյալ Վիլնյուսի ծրագրերն անվանել է «շատ լուրջ շրջադարձ լարվածության և իրավիճակի սրման առումով»:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Լիտվայի Սեյմը համաձայնել է քննարկել օրինագիծը, որով առաջարկվում է Սահմանադրությունից հանել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքը: Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու համար պետք է ստանալ 141 պատգամավորից 94-ի համաձայնությունը: Ընդ որում, օրինագիծը կարող է քվեարկության դրվել երկու անգամ երեք ամիս ընդմիջումով: Քննարկումը, ըստ էության, նախատեսված է աշնանային խորհրդարանական նստաշրջանում:
Ավելի վաղ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է միանալու ՆԱՏՕ-ի միջուկային զսպման համակարգին՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին:



