ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երեւանի դպրոցների նկուղները կմաքրվեն. ոչ պիտանի գույքը դուրս կգրվի

Երեւանի դպրոցների նկուղները կմաքրվեն. ոչ պիտանի գույքը դուրս կգրվի

Ավարտվել են Դավթաշեն վարչական շրջանի բնակելի շենքերի նկուղների մաքրման աշխատանքները: Հանձնարարվել է գործընթացն իրականացնել նաև մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների նկուղներում՝ դուրս գրելով առկա ոչ պիտանի գույքը: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ օգոստոսի 29-ին կայացած խորհրդակցության ընթացքում:

Բացի այդ, աշխատանքներ կտարվեն Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի տանիքը նորոգելու նպատակով: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ հանձնարարվել է ծրագիրն իրականացնել այս տարվա ընթացքում:

  • Կիսվել: