երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Երևան -Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

Երևան -Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետր հատվածի երթևեկությունը վերականգնվել է։

Հիշեցնենք, որ կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել էր միջպետական ճանապարհի նշված հատվածի երթևեկությունը։

  • Կիսվել: