ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Բախվել են Toyota Jeep-ը, Nissan Tiida-ն և Mercedes-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Բախվել են Toyota Jeep-ը, Nissan Tiida-ն և Mercedes-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 21:20-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 31 կմ հատվածում, Արտաշատ քաղաքի վարչական տարածքում բախվել են Toyota Jeep, Nissan Tiida և Mercedes C-180 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: Այնուհետև վերջիններս հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները:

Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, ով կին էր, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: