երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Երեխային պահելուց չարամտորեն խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Երեխային պահելուց չարամտորեն խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 31-ին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 32-ամյա Սարգիս Զ.-ն, որը ապրիլի 14-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

  • Կիսվել: