կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երասխ գյուղում կրկին հրդեհ է բռնկվել

Երասխ գյուղում կրկին հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 16-ին, ժամը 23։02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 15-ին` ժամը 14։13-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է hոկտեմբերի 16-ին, ժամը 07։57-ին։

 

 

  • Կիսվել: