շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
ԵՊՀ  ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 5 հավակնորդ

ԵՊՀ ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 5 հավակնորդ

Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020 թ. հունվարի 31-ին տեղի ունե­ցած նիս­տի № 66 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշ­տո­նի համար բաց մրցույթ:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին Երևանի պետական համալսարանից, թեկնածուների հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը կազմակերպվել է՝ ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրա­մի ռեկտորի ընտրու­թյան կանո­նա­կարգի:  

 

Հայտ է ներկայացրել հինգ թեկնածու.

  • Վահրամ Ժորայի Դումանյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան (ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կողմից),
  • Վահե Վաղինակի Հովհաննիսյան - իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ),
  • Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի կողմից),
  • Պավել Սամվելի Գևորգյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ),
  • Աշոտ Սերոբի Սաղյան - քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար (ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից):

«Երևանի պետական հա­մալ­սարան» հիմնադրա­մի ռեկտորի ընտրու­թյունը տեղի է ունենալու 2020 թ. մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում: 

  • Կիսվել: