չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԵՊՀ-ին կարելի է տրամադրել վաստակած կարգավիճակ. նախարար

ԵՊՀ-ին կարելի է տրամադրել վաստակած կարգավիճակ. նախարար

Ուսանողի առաջ բուհի ռեկտորը հաշվետու է, և այստեղ շահերի բախում կա: Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովում ՛՛Բարձրագույն կրթության և գիտության մասին՛՛ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Դումանյանը կարևորեց գիտության ֆինանսավորման հարցը, խնդրեց այն քննարկել և հնարավորության դեպքում ավելացնել 4 տոկոսով: Նախարարն անընդունելի համարեց այն, որ իշխանությունը, պետությունը, բուհի անձնակազմը կարծես դարձել են հակամարտող կողմեր:

Նա խոսեց նաև ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տրամադրելու առաջարկի մասին՝ ասելով, որ ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ դա անելու համար:

Դումանյանը նշեց. ՛՛Դա շատ կարևոր է, ԵՊՀ-ին կարելի է տրամադրել վաստակած կարգավիճակ՛՛:

 

  • Կիսվել: