ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
էլեկտրագնացքը ավազահանքում հարվածել է 63-ամյա տղամարդուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

էլեկտրագնացքը ավազահանքում հարվածել է 63-ամյա տղամարդուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից  ահազանգ է ստացվել, որ «ողնաշարի վնասվածք և դեմքի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ, 63-ամյա Սարգիս Ա.-ն է, ով վնասվածքները ստացել է  Կոտայքի մարզի Կարենիս գյուղի «Չնդր» կոչվող ավազահանքում, որտեղ ինքը փորձել է անցնել գնացքի համար նախատեսված գծերը և այդ ժամանակ չի նկատել էլեկտրագնացքը, որն հարվածել է իրեն:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սարգիս Ա.-ն  Չարենցավանի բժշկական  կենտրոնից տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: