երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Էկոնոմիկայի փոխնախարարներն Օմսկի նահանգապետի հետ քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Էկոնոմիկայի փոխնախարարներն Օմսկի նահանգապետի հետ քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Օգոստոսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանը և Արման Խոջոյանն ընդունել են ՌԴ Օմսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերության և առևտրի բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
 
Կարևորվել է տեղեկատվության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Օմսկի մարզ հայ գործարար պատվիրակության այց կազմակերպելու վերաբերյալ:

  • Կիսվել: