կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աննա Հակոբյանի նշանակման վերաբերյալ

Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աննա Հակոբյանի նշանակման վերաբերյալ

Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աննա Հակոբյանի նշանակման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2021 թ․ մայիսի 20-ի 547–Ա որոշումով Աննա Հակոբյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Աննա Հակոբյանը ծնվել է Գյումրիում՝ 1980թ․ մայիսի 30-ին։

1994 թվականին ավարտել է միջին դպրոցը Գյումրիում, իսկ 1998 թվականին՝ Ավագ դպրոցը Ապելդորնում (Նիդերլանդներ)։

Բարձրագույն կրթությունը ստացել է Եվրոպայում՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, բիզնես մասնագիտացումներով։

Աննա Հակոբյանի կեենսագրությունն ամբողջությամբ կտեղադրվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում։»։

 

  • Կիսվել: