կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եկել ենք առաջնագիծ ու այստեղ ենք լինելու որքան որ պահանջվի․ Դավիթ Սանասարյան

Եկել ենք առաջնագիծ ու այստեղ ենք լինելու որքան որ պահանջվի․ Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը պետության անվտանգության սպառնալիքի պայմաններում քարոզարշավ չի իրականացնում: Մեր կուսակցության անդամների և մարտական ընկերների հետ միասին եկել ենք առաջնագիծ ու այստեղ ենք լինելու որքան որ պահանջվի:

Միգուցե քաղաքական առումով կորցնում ենք, բայց մեր ընտրության մեջ չենք տատանվել ոչ մի վայրկյան. հայրենիքին ծառայելուց ավելի կարևոր առաքելություն չկա: Մեր բաղձալի բարձրունքներում եռագույնը պիտ ծածանվի վաղ թե ուշ:

  • Կիսվել: